-
04.04.2016|
09:37
«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»,-րոպեներ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
-
04.04.2016|
09:32
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:
-
04.04.2016|
02:28
Թալիշում Խալափյանների ընտանիքի գնդակահարման ժամանակ բնակիչները գյուղի դեռևս չէին տարհանվել և գյուղի մյուս ծայրում սպանության կրակոցները լսելի են եղել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:
-
04.04.2016|
01:53
«Կռիվներ Լեռնային Ղարաբաղի սահմանին: Պուտինը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը»՝ իրավիճակը մեկնաբանում է AsiaNews-ը (Հռոմ):
-
03.04.2016|
14:50
Քիչ առաջ համացանցով տարածվեց «Ռիա Նովոստի» գործակալության այն հաղորդագրությունը, ըստ որի Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլին հայտարարել է, թե ադրբեջանական կողմը որոշումը է կայացրել միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի ողջ երկայնքով:
-
03.04.2016|
14:24
«Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլին, նշել է, որ ադրբեջանական կողմը որոշումը է կայացրել միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի ողջ երկայնքով:
-
03.04.2016|
02:22
Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլ ծառայությունը:
-
03.04.2016|
02:09
Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
03.04.2016|
02:03
Տեղեկանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բախումների մասին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի բանակին. ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ:
-
03.04.2016|
02:02
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: